News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետը հանդես է եկել որպես ամուսնական վկա Անկարայի նահանգային խորհրդարանի անդամ Ֆիլիզ Ալթունայի եւ Շուքրու Մուրադ Աքայջանի հարսանեկան արարողությանը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ ամուսնության վկայականը հանձնելը նշել է, թե տղամարդիկ չեն կարողանում լավ պահպանել վկայականը եւ այն հանձնել է հարսին։  

Էրդողանը պահանջել է նորապսակներից ամենաքիչը 3 երեխա ունենալ եւ հավելել. «Ոմանք, տարիներ ի վեր, աշխատում  են թուրքի արմատները չորացնել եւ ջանքեր գործադրում թուրք ազգի ծերացմանը նպաստելու համար։ Հաշվի առնելով այսօրվա ծնելիության աճը, 2037-ին Թուրքիայի բնակչության 60 տոկոսը կլինի 65 տարեկանից ցածր։ Այնպես, որ խորհուրդ եմ տալիս իմ եղբայրներին՝ այս հարցերում ուշադիր լինել։ Այս մասին, ես ամեն հարսանիքի հիշեցնում եմ»,-ընդծել է Թուրքիայի վարչապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ