News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից ռազմատենչ հայտարարություններն ու պատմական խայտառակ խեղաթյուրումները միանշանակ ուղղված են հայկական լսարանին ահաբեկելու համար, մինչդեռ հակառակ ազդեցությունն են ունենում: Նման տեսակետ է հայտնել ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը (Գալուստ Սահակյանի որդին):

«Բնական է, որ նրանց հետ հնարավոր չէ հույսեր կապել` ստի, կեղծիքի, անտրամաբանության հիմքի վրա հնարավոր չէ ինչ որ չափով շիտակ հարաբերություններ, բանակցություններ, դիվանագիտական գործընթաց ձեւավորել:

Մեր կողմից հստակորեն ասված է, որ, առավել եւս այդքանից հետո հնարավոր չէ Արցախի ժողովրդի որեւէ ենթակայացում իրեն բացարձակապես ոխերիմ թշնամի դրսեւորված պետությանը:  Եվ դա արդեն հասկանում է միջազգային հանրությունը»,- նշել է Սահակյանն ու հավելել. «Ակնհայտ է, որ մեր հարեւան պետությունում հողը ավելի բարձր են գնահատում նրա վրա ապրող մարդկանցից: Նրանց պետք է հող` առանց հայերի»:

Նա հիշեցրել է Սերժ Սարգսյանի ձեւակերպումը` «Ադրբեջանին զարմացնում ու զայրացնում է այն, որ միջազգային հանրությունը եւ եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելին` Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտումը Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակի վերաբերյալ եւ դրա արդյունքները պետք է պարտադիր իրավական ուժ ունենան բոլորի համար: Ադրբեջանական հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է»:

«Մեզ համար Արցախի հարցը այն գլխավոր հարցն է, որտեղ մեր ժողովուրդը առավելագույնս միասնական է, եւ առ այսօր որեւէ ճեղքվածք չի նկատվել այդ կուռ տրամաբանության մեջ:

Արցախը հայ ժողովրդի այն հատվածն է, որ երբեք պարտություն չի կրել: Թող ասեն. այդ ե՞րբ են ռազմական ճանապարհով հաղթել նրան: ՀՀԿ-ն այսօր իր ողջ քաղաքական հեղինակությունն օգտագործելու է` այս հարցում որեւէ շեղում, որեւէ թյուրիմացություն թույլ չտալու համար: Շատ լավ է, որ պատմական ստոր խարդախությունները այսպես շեշտակի բացահայտվում են: Սա այն կետն է, որտեղ մենք ունենք այն ցանկալի միասնությունը, որ երազել ենք բոլոր ժամանակներում»,- ասել է Արման Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ