News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Վանաձորում հոկտեմբերի 24-ին մահացել է ոստիկանության գնդապետի մոր սպանության մեջ մեղադրվող Սլավիկ Ոսկանյանը:

Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով մեղադրվող, նախնական կալանքում գտնվող Սլավիկ Ժորժիկի Ոսկանյանը (33 տարեկան, նախկինում 3 անգամ դատապարտված) 2010թ. հոկտեմբերի 24-ին  հանկարծամահ է եղել: Ըստ բժշկական նախնական ախտորոշման, մահվան պատճառ է հանդիսացել թուք ներարկվելու հետեւանքով առաջացած ձախ ստորին վերջույթի գազային գանգրենան: Հաղորդագրության մեջ չի նշվում, թե արդյոք, քննվո՞ւմ է նաեւ սպանության վարկածը, հատկապես, որ ոչ ոք տեղյակ չի եղել, որ 33-ամյա տղամարդու մոտ գանգրենա է սկսված եղել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հոկտեմբերի 6-ին, ժամը 20.50-ին, շտապ օգնության կայանից ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Զաքարյան փողոցի խանութներից մեկում կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Զաքարյան փողոցի 8/11/Ա հասցեում գործող մթերային խանութում հայտնաբերել էր տնօրեն, 59-ամյա Սվետլանա Կազազյանի դիակը` պարանոցի մասում սուր-կտրող գործիքից ստացած կտրած-ծակած վերքի հետքով: Սվետլանա Կազազյանը ոստիկանության գնդապետ Մովսես Իսկանդարյանի մայրն էր:

Հոկտեմբերի 9-ին, ժամը 09.00-ին,  ոստիկանության Լոռու մարզային քննչական բաժնից ստացված գրության համաձայն` ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Վանաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանությունը կատարել է հոկտեմբերի 7-ին այլ հանցագործություն կատարելու համար ձերբակալված, նախկինում երեք անգամ ազատազրկման դատապարտված, 33-ամյա Սլավիկ Ոսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմաշ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. ներսում երեխաներ են եղել
Հունիսի 6-ին, ժամը 03:23-ին Արարատի մարզային փրկարարական վարչության...
«Գորիս» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու «թզբեհի» միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել
Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական…
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց. նա ընդունում է իր մեղքը
Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել․․․
23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական...
Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին
Ի դեպ, դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, «Արմավիր» ՔԿՀ-ում  պահվող...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. վիրավորվել է 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
Ամենաշատ