News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին Դաշնային ժողովին հղված ուղերձում պատմել է, թե որն է «երկրի ամբողջ քաղաքականության իմաստը», հայտնում է Lenta–ն։

«Դա մարդկանց խնայելն է, մարդկային կապիտալի բազմացումը՝ որպես Ռուսաստանի գլխավոր հարստություն։ Այդ պատճառով մեր ջանքերն ուղղված են ավանդական արժեքների եւ ընտանիքի աջակցությանը, ժողովրդավարական ծրագրերին, էկոլոգիայի բարելավմանը, մարդկանց առողջությանը, կրթության եւ մշակույթի զարգացմանը»,– ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նշել է, որ այդ քաղաքականության դրական հետեւանքներից մեկը բնակչության բնական աճն է։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ժողովրդավարական քաղաքական համակարգի զարգացման ուղին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ