News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ այսօր կայանալիք հանդիպումից մեծ սպասելիքներ չարժե ունենալ։ Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Նորավանք» հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին՝ պետերբուրգյան հանդիպումից 4 ամիս անց, շատ բան է փոխվել։ «Նախ. Ղարաբաղյան խնդրի լուծումը մեծ տերությունները, կարծես թե, հանձնել են Ռուսաստանին եւ դա, կարծես, դարձել է Ռուսաստանի մենաշնորհը։

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ` հակամարտող կողմերի ղեկավարների հանդիպումները կարծես օրինաչափություն են դառնում։ Երկրորդ՝ փոփոխություններ են տեղի ունեցել նաեւ տարածաշրջանային մակարդակով։ Դա նախ հայ-ռուսական ռազմավարական պայմանագրի ժամկետի երկարաձգումն է, ապա նաեւ թուրք-ադրբեջանական՝ փոխօգնության վերաբերյալ նոր պայմանգրի կնքումը եւ այլն։ Կա նաեւ զուտ տեղական հոգեբանական տարրը։ Պետերբուրգյան հանդիպման ժամանակ Ալիեւի թույլ տված հայտնի դեմարշը եւ Հայաստանի նկատմամբ դիվերսիոն գործողությունները Ադրբեջանի կողմից լուրջ սխալ էին, ինչն առաջ բերեց ռուսական կողմի տարկուսանքը»,- հիշեցրեց Հարությունյանը։

NEWS.am-ի հարցին, թե հավանակա՞ն է, արդյոք, որ այս հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կբարձրացնի հոկտեմբերի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցիների կողմից սպանված հայ զինվորի հարցը, «Նորավանքի» տնօրենը պատասխանեց. «Իրական զինադադարի հաստատումն այն նախապայմանն է, առանց որի կողմերը դժվար թե առաջ գնան բանակցություններում։ Դիվանագիտական հարթությունում առաջին  փաստաթուղթը, որ կողմերը պետք է ստորագրեն, հենց այս խնդրի վերաբերյալ պետք է լինի։ Անշուշտ, նման խնդիրներ այնտեղ քննարկվելու են»:

Ամփոփելով՝ նա նշեց, որ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների արդյունքներով, հայկական կողմը դիրքային առումով առավելություն ունի Ադրբեջանի նկատմամբ։ «Մեր դիրքերն ավելի լավ են նայվում»,- շեշտեց Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ