News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

«Եթե մինչեւ վաղը (հոկտեմբերի 28-ը) ժամը 12:00-ն խորհրդարանական ուժերի միջեւ որեւէ վերջնական փոխհամաձայնություն չլինի, ապա Հայաստանի կողմից  ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագիծը քվեարկության կդրվի»,- այսօր` հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց օրինագծի հեղինակ,  «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ԱԺ նախագահի գլխավորությամբ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօր Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը չի ազդի այս խնդրի վերաբերյալ պատգամավորների տեսակետների վրա:

Թեեւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ նպատակահարմար չեն գտնում ԼՂՀ-ի ճանաչման մասին օրինագծի ընդունումը, «Ժառանգության» ղեկավարը լավատեսությունը չի կորցրել եւ հայտարարեց, որ կան բոլոր նախադրյալները քվեարկության ժամանակ դրական արդյունք ստանալու համար:

«Եկել է ճշմարտության պահը` ճիշտ պատմական որոշում ընդունելու ժամանակը: Հույս ունեմ, որ ոչ մի դեմ ձայն չի լինի»,- հայտարարեց Ր. Հովհաննիսյանն, ընդգծելով, որ ո՜չ այսօր նախագահների հանդիպումը, ո՜չ Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը չպետք է խոչընդոտ դառնան Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման գործում: «ԼՂ անկախությունը պետք է ամրագրվի օրենքով: Մենք դա ուզում ենք անել քվեարկությամբ, կամ առնվազն հարցը ԱԺ մեծ օրակարգում պահելով»,- ասաց նա, հավելելով, որ այս օրինագիծն օրակարգում պահելը ձեռնտու է թե՜ իշխանությունների, թե՜ ընդդիմության շահերից:

Րաֆֆի հովհաննիսյանը նշեց նաեւ, որ «Ժառանգությունը» պատրաստ է գնալ զիջումների, բայց դրանք պետք է փոխադարձ լինեն: «Հայաստանը միջազգային հանրության լիիրավ անդամ է եւ պետք է իր որոշմամբ օրինակ դառնա այլ երկրների համար»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը, ընդգծելով, որ եթե օրինագիծը խորհրդարանում չանցնի, իրենք լայն հասարակական քննարկումներ են կազմակերպելու այդ խնդրի վերաբերյալ:

Նշենք, որ ըստ NEWS.am-ի ունեցած տվյալների, քվեարկության ժամանակ կոալիցիան կա՜մ  ընդհանրապես չի մասնակցելու քվեարկությանը, կա՜մ էլ «ձեռնպահ» է քվեարկելու, որի արդյունքում օրինագիծը չի ընդունվելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդակցել եւ որոշել են, որ իրենք դեմ են հարցի՝ մեծ օրակարգում ներառմանը։ «Մեր միակ առաջարկությունն այն է, որ նրանք օրինագիծն ընդհանրապես հանեն օրակարգից եւ այն միայն խորհրդարանի ուղերձում թողնեն»,- ասել էր Սահակյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հերթին NEWS.am-ի թղթակցին ասել էր, որ խորհրդարանական մեծամասնությունը խորհրդակցություններ անցկացնելու առաջարկությամբ դեռեւս իրենց չի դիմել։ Նա ընդգծել էր, որ փաստաթղթի քվերակությունը կարող է մշտապես հետաձգվել։ «Այդ դեպքում, ամեն քառօրյայի ժամանակ պետք է բարձրացվի օրինագծի քվեարկության հարցը եւ ամեն անգամ դրա հետաձգման մասին հատուկ որոշում պետք է ընդունվի։ Իսկ դա ամոթ է, այդպես չի կարող լինել։ Վերջիվերջո, խորհրդարանի խոսնակը խոստացել էր մեզ փաստաթուղթը քննարկման դնել այս քառօրյայում»,- նկատել էր Սաֆարյանը: ՀՅԴ-ն էլ, իր հերթին, հայտարարել է, որ թեեւ դեմ է օրինագծին, սակայն եթե այն քվեարկության դրվի, իրենք կողմ կքվեարկեն, որովհետեւ դեմ քվեարկելու դեպքում հասարակությունն ու միջազգային հանրությունը դա սխալ կհասկանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ