News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի էներգետիկայի նախարարությունն իր առաջնային խնդիրն  է համարում համապատասխանեցնել Իրանի էլեկտրաէներգետիկ գծերը Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, դարձնել այն 700 մեգավատ  հզորությամբ, որպեսզի հետագայում հնարավոր լինի  միացնել այն Եվրոպայի էլեկտարէներգետիկ համակարգին:

Այս ծրագրի իրականացումը թույլ կտա Ադրբեջանի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ կատարել էլեկտարէներգիայի փոխանակում, ինչպես նաեւ նախագծի մեջ ներառել տարածաշրջանի այլ երկրներին: Ներկայումս ավարտվել են աշխատանքերն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ էլեկտրաէներգիայի հոսքի մեծացման ոււղղությամբ, այն 250-ից դարձել է 700 մեգավատ:

Նշենք, որ Իրանը նպատակ ունի համապատասխանեցնել իր էներգահամակարգը նաեւ Հայաստանի հետ: Հայաստանը փորձում է վերականգնել Խորհրդային ժամանակաշրջանում գոյություն ունեցող զուգահեռ աշխատանքի ռեժիմը Ռուսաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ:

Երկու պետությունների միջեւ նախատեսվոււմ է կառուցել երրորդ` 400 կվտ հզորությամբ էլեկտրահաղորդալարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ