News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Դեռեւս Հայաստանում ուրանի հանքավայրեր չեն հայտնաբերվել, Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Միաժամանակ նա նշել է, որ բոլոր աշխարհագրական հետազոտություններն անցկացվում են Հայաստանի օրենսդրության շրջանակներում, իսկ Կառավարությունը մշտապես մոնիտորինգի է ենթարկում այդ աշխատանքները: Նախարարը նաեւ վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը հասարակությունից որեւէ տեղեկություն չի թաքցնում ուրանի հանքավայրերի որոնումների վերաբերյալ:

Իր հերթին, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ աշխարհագրական հետազոտությունները, ինչպես նաեւ ճանապարհա-շինարարական աշխատանքները ենթադրվող հանքերի մոտ, անցկացվում են առանց համապատասխան փաստաթղթերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ