News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«Մե՜նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը, վերջապես,  պարզել է, թե ում է պատկանում «Ուսանողական» այգում գտնվող կառուցվող շինարարական օբյեկտը:

Նախաձեռնությունը այս կապակցությամբ հայտարարություն է տարածել, րում ասվում է. «Կից Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված մի տեղեկանք, որտեղ նշվում է, որ «Ուսանողական» այգում գտնվող նախկին « Елки-палки» սրճարանի փոխարեն կառուցվող շինարարական օբյեկտը պատկանում է «Արմեն» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը 2009թ.-ի սեպտեմբեր ամսից ի վեր փոխվել է եւ հանդիսանում է ոմն Ռուզաննա Բեգլարյանը:

Առայժմ ձեռնպահ մնալով հետեւություններ անելուց, խնդրում ենք «Ուսանողական այգու» ճակատագրով մտահոգ բոլոր անձանց օգնել մեզ պարզելու, թե ո՞վ է Ռուզաննա Բեգլարյանը եւ ովքե՞ր են կանգնած նրա ետեւում»:

Տպել
Ամենաշատ