News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանի պատգամավորներ Դանիեն Աբադը եւ Միշել Ռեվազին Եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայդի եւ Հայ դատի Եվրոպական կոմիտեի ղեկավար Հիլդա Չոբոյանի, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային  ժողովի պատգամավորների ուղեկցությամբ հոկտեմբերի 29-ին այցելել են Ծիծեռնակաբերդ։ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին ծաղիկ դնելուց հետո նրանք եղել են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։

Լրագրողների հետ զրույցում Միշել Ռեվազին նշել է, որ այցը Լեռնային Ղարաբաղ եւ Հայաստան կազմակերպվել է Եվրոպայում հայկական կազմակերպության կողմից։ «Մենք այստեղ տեսանք, որ իրավիճակը շատ փխրուն է։ Եվրոպայից շատ դժվար է իրավիճակին ճիշտ գնահատական տալ, քանի որ Հարավային Կովկասը՝ Հայաստանը, Վրաստանը եւ Ադրբեջանը շատ հեռու են, դրա համար էլ ճիշտ գնահատականի համար այս այցը կազմակերպեցինք»։

Պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Աստրախանի եռակողմ հանդիպումը, Ռեվազին ասաց. «Հանդիպումները շատ կարեւոր են։ Լուծում կարելի է գտնել այն դեպքում, եթե այն գոհացնում է բոլոր կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսատանին եւ իհարկե Լեռնային Ղարաբաղին, որը պարտադիր պետք է ներգրավվի բանակցային գործընթացի մեջ։ Բայց ամենակարեւորն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը քայլ անի։ Հանդիպումների միջոցով կարելի է լուծում գտնել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Ամենաշատ