News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը առաջարկել է «Հզոր Թուրքիա» կուսակցության ղեկավար Թունա Բեքլեւիչին եւ նրա հետ Հայաստան ժամանած անձանց լքել Հայաստանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը: Թուրք գործիչներին հայտնել են, որ իրենց վարքագիծն անընդունել է: Նրանք առաջիկա ժամերին կլքեն Հայաստանը:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահին  եւ նրա տեղակալ Բարյբարս Օրսեքին հրավիրել էին ԱԱԾ՝ պարզաբանումներ տալու մամուլի ասուլիսում իր արած հայտարարությունների կապակցությամբ: Թունա Բեքլեւիչն ու Բայբարս Օրսեքը հայտարարել էին, թե հատել են հայ-թուրքական սահմանը, որի կապակցությամբ նրանք հրավիրվել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն` պարզաբանումներ տալու»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 10-ի երեկոյան թուրքական բոլոր լրատվամիջոցները հայտնել էին, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչն իր համակիրների հետ, ի նշան բողոքի, խախտել են սահմանը եւ մտել Հայաստան: Այնուհետ,  Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետի տեղակալ, գնդապետ Անդրեյ Գուզեեւը հերքել է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե մի քանի թուրք գործիչներ հատել են հայ-թուրքական սահմանը:

Այսօր, սակայն, թուրք գործիչները, ասուլիսում պնդել են, որ հատել են հայ-թուրքական սահմանը, եւ ռուս սահմանապահները դա շատ լավ գիտեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Ամենաշատ