News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպական Խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիին  եւ   Դամիեն Աբադին:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ   եվրոպական եւ միջազգային կառույցներում զգացվում է Հայաստանի եւ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության պակաս եւ այս առումով նման այցերն էլ ավելի կարեւոր են դառնում, քանի որ դրանք հնարավորություն են ընձեռում անմիջականորեն ծանոթանալ իրականությանը, ընթացող զարգացումներին, ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն, ինչը կնպաստի անկողմնակալ մոտեցում դրսեւորելուն:

Հյուրերի խնդրանքով նա մանրամասն ներկայացրել է ԼՂ խնդրի պատմությունը եւ կարգավորման գործընթացը: ԱԺ նախագահը եւս մեկ անգամ շեշտել է, որ Հայաստանը հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում` հիմնված ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների վրա: Հովիկ Աբրահամյանը խիստ մտահոգիչ համարեց այն փաստը, որ Ադրբեջանի կողմից հաճախակի խախտվում է զինադադարը, ինչը մարդկային զոհերի պատճառ է դառնում եւ որեւէ կերպ չի նպաստում տարածաշրջանային անվտանգությանը եւ խաղաղության հաստատմանը: Նա  ցավով արձանագրեց, որ  միջազգային հանրությունը համարժեք գնահատական չի տալիս Ադրբեջանի նման գործելաոճին:

Եվրախորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազին  եւ   Դամիեն Աբադը շեշտել են, որ իրենց համար չափազանց կարեւոր էր  այցը Հայաստան եւ ԼՂՀ, քանի որ անմիջական պատկերացում ստացան տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ: Նրանք անընդունելի համարեցին Հայաստանին` տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու փորձերը, ինչը խոչնդոտում է տարածաշրջանային համապարփակ զարգացմանը, ինչպես նաեւ կարեւորեցին Հայաստանի էներգետիկ անվտանգությունը: 

Տպավորված լինելով Լեռնային Ղարաբաղ իրենց այցելությունից` պարոն Աբադը ասաց. «Ինձ ցնցեց, որ Ղարաբաղում ապրող ժողովուրդ կա, որ այնտեղ գործում են պետական կառույցներ եւ ժողովրդավարական ինստիտուտներ»:

Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով արցախյան հիմնախնդրին առավել մոտիկից ծանոթանալու համար կարեւոր են նման այցերը, քանի որ Եվրախորհրդարանի պատգամավորներից շատերը լավ պատկերացում չունեն Կովկասյան տարածաշրջանի խնդիրների մասին: Այս առումով նրանք ցանկալի համարեցին ԼՂՀ ԱԺ նախագահի այցը Եվրախորհրդարան:

Հանդիպման ընթացքում  անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին, Եվրախորհրդարան-ՀՀ ԱԺ համագործակցության հեռանկարներին եւ երկկողմ կարեւորություն ունեցող այլ հարցերի եւս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ