Երեւանում անցկացվեց բոդիբիլդինգի եւ կլասիկ բոդիբիլդինգի Հայաստանի առաջնությունը: Մրցումների հովանավորությունը ստանձնել էր ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հայաստանի առաջնությունն անցկացվեց երկու մրցաձեւում` ազատ եւ պարտադիր: Կլասիկ բոդիբիլդինգի թեթեւ քաշայինների չեմպիոնի կոչումը նվաճեց Արման Մանուկյանը: Լավագույն եռյակ մտան նաեւ Հովհաննես Ավագյանն ու Դավիթ Փափազյանը:
170-178 սմ հասակ ունեցող մարզիկների ելույթն ավարտվեց Ղազարոս Բարսեղյանի հաղթանակով: 70 կգ քաշայինների հաղթողի կոչումը նվաճեց Արես Մելքոնյանը: Ռոման Մանուկյանը լավագույնն էր 80 կգ քաշային կարգում: Մարտին Ռոզովը չեմպիոն դարձավ 90 կգ քաշային կարգում, իսկ գերծանրքաշայինների ոսկե մեդալը նվաճեց Սերգո Փիլոյանը:
Աննա Պողոսյան