News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը չափից դուրս մոտ է Թուրքիային, սակայն կապը ադրբեջանցիների ու ռուսների միջեւ նույնպես ոչ մի վնաս նրանց չի բերում: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին ադրբեջանական Vesti.az գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրա խոսքով, դա միայն օգուտ է Ադրբեջանին:

«Ռուսաստանի շնորհիվ Ադրբեջանի զարգացումը դրական ուղղությամբ է գնացել: Հակառակ դեպքում կմնային Իրանի կազմում եւ կստանային հակամարտություն Իսրայելի, Իրաքի եւ քրդերի հետ: Ուստի ես կարծում եմ, որ Ադրբեջանի գտնվելը սկզբում Ռուսական կայսրության, հետո ԽՍՀՄ կազմում նրանց օգտին է եղել»,- ասել է Ժիրինովսկին:

Հարցին, թե ինչպիսի՞ն է իր անձնական կարծիքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, Շիրինովսկին պատասխանել է. «Ես չեզոք եմ վերաբերում: Ինքներդ որոշեք: Չեք կարող ինքնուրույն լուծել խնդիրը, ստեղծեք միջազգային հանձնաժողով»: Նա հավելել է, որ կողմերը պետք է երկուստեք ընդունելի լուծում որոնեն:

«Եթե Թուրքիան չաջակցեր Ադրբեջանին, հնարավոր է, հարցն այլ կերպ դրվեր: Բայց եթե Ռուսաստանը չաջակցի Հայաստանին, ապա վերջինս ուղղակի կկորի` սեղմված լինելով Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ: Այդ դեպքում, ողջ Կովկասում կուժեղանար թուրքական ազդեցությունը: Դա կվերածվեր եւս մեկ գլխացավի Ռուսաստանի համար»,- ամփոփել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ