News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Հայաստանյան Կարմիր Խաչը կազմ ու պատրաստ է ադրբեջանական կողմի հետ գերիների փոխանակման գործողություններ սկսելուն. հարկավոր է միայն, որ այդ մասին իրենց տեղեկացնեն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը:

«Մեր դերն այս հարցում չեզոք միջնորդի դերն է։ Մենք անկախ հումանիտար կազմակերպություն ենք, որն ունի մանդատ եւ չեզոք միջնորդի կարգավիճակ: Ավելին այս պահին ասել չեմ կարող»,- շեշտեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ չի կարող նշել անգամ փոխանակման գործողությունների մոտավոր ժամկետները։

Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են ռազմագերիների եւ զոհվածների դիակների փոխանակում իրականացնել:

Ներկայումս Ադրբեջանում են գտնվում 6 հայ ռազմագերի եւ մեկ ընտանիք՝ բաղկացած 5 անձից: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ Ադրբեջանի տարածքում են գտնվում Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարվա հունվարին:

Ադրբեջանական գերության մեջ են գտնվում նաեւ զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը:

Աստաբացյանը նշեց նաեւ, որ Հայաստանում գտնվում են ադրբեջանցի 2 ռազմագերի եւ քաղաքացիական մեկ անձ: Կարմիր Խաչի ներկայացուցիչը, սակայն, չնշեց ադրբեջանցիների անունները՝ հայտնելով, որ դա կազմակերպության սկզբունքն է, եւ իրենք իրավունք չունեն հայտնել այդ անձանց անունները:

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, Հայաստանում են գտնվում զինծառայողներ Անար Հաջիեւն ու Ռոման Հուսեյնովը, նաեւ 47-ամյա Էլդար Թագիեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ