News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վնասների նազեցման ցանցի հետազոտությունների համաձայն, ներկայումս հանրապետությունում թմրանյութ ներարկվողների իրական թիվը կազմում է 81 700-ից մինչեւ 89 870, որոնցից միայն 18 800-ն է պաշտոնական հաշվառման կանգնած:

Ինչպես հաղորդում է Vesti.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի վնասների նազեցման ցանցի քարտուղար Ռուֆաթ Նասիբովին, հետազոտություններն անցկացվել են երկրի 4 շրջաններում (Արանի գոտի՝ Շիրվան, Գաջիքաբուլ, Բաքու եւ Ապշերոն, Գյանջա (Գանձակ), Ղազախ եւ Լենքորան):

Հարցման արդյունքում  պարզվել է, որ թմրանյութ ներարկվողներից միայն 15 տոկոսն է պաշտոնապես հաշվառված, 70 տոկոսը վնասների նվազեցման ծրագրի մասնակիցներն են եւ 15 տոկոսը՝ ՁԻԱՀ-ով հիվանդ թմրամոլներն են:

Հարցվածների հիմնական տարիքը 25-45 է: Ընդ որում, նրանց 42 տոկոսը ամուսնացած են, կեսը՝ գործազուրկ: Պարզվել է, որ թմրամոլների 13,3 տոկոսը շատ հազվադեպ են օգտվում պահպանակներից՝ սեռական ակտի դեպքում, իսկ 22,8 տոկոսը մշտապես օգտվում է: Դա խոսում է այն մասին, որ թմրամոլների 70 տոկոսը կա՜մ ընդհանրապես պահպանակ չի օգտագործում, կա՜մ  երբեմն օգտվում է:

Թմրանյութ ներակվողների շրջանում ամենատարածված հիվանդություններն են հեպատիտը, ՁԻԱՀ-ը եւ հոգեկան շեղումները: Այսպես. հարցվածների 40 տոկոսը տառապում է հեպատիտով, 14 տոկոսը՝ թոքախտով, 18 տոկոսը՝ ՁԻԱՀ-ով, 15 տոկոսը՝ հոգեկան շեղումներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ