Հոկտեմբերի 30-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայում (Փարաքարի ԳԱԻ պահակակետի մոտ) «Օպել Վեկտրա» մակնիշի 05 ՏՍ 146 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեծ արագությամբ վարելով մեքենան, բախվել է ճամփեզրի շինություններին եւ շրջվել (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար եւ հրշեջ ծառայության աշխատակիցները: Փրկարարների օգնությամբ մարմնական վնասվածքներ ստացած վարորդին դուրս են բերել մեքենայից եւ տեղափոխել հիվանդանոց: Քանի որ վթարի ենթարկված ավտոմեքենան աշխատել է գազով, վթարի ժամանակ գազի արտահոսք է տեղի ունեցել, որը դադարեցվել է հրշեջների միջամտությամբ:
Վթարի վայր են ժամանել Երեւան քաղաքի ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները, որոնք վթարի վայրում տեղազննման եւ լուսանկարահանման աշխատանքներ են կատարել:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի