News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը ժամը 24:00-ի սահմաններում Կոմիտաս-Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար: Վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության աշխատակիցները տեղում հայտնաբերել են «Ավանգարդ» տաքսի ծառայության Տ 6778 համարանիշի եւ «Նանա» տաքսի ծառայության Տ 6700 համարանիշի մեքենաները՝ վթարված վիճակում:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում ե՜ւ տաքսի մեքենաների վարորդները, ե՜ւ ականատեսները հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել սեւ գույնի «Մերսեդես-Բրաբուս» մակնիշի ավտոմեքենայի կողմից, որը հարվածել էր տաքսիներին ու դիմել փախուստի: Ականատեսները հասցրել են տեսնել «Բրաբուսի» համարանիշի միայն թվային տվայլները 05..100:

«Ավանգարդ» տաքսի ծառայության ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վթարի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ճանապարհա-տրասպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչները: Դեպքի վայրում կատարվում են տեղազննման աշխատանքներ: Ոստիկանները փորձում են ճշտել «Բրաբուսի» տվյալները:

Լուսանկարները եւ տեանյութը՝ Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ