News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ժնեւի Օրհուսյան կոնվենցիային հետեւելու հարցով կոմիտեն որոշել է, որ Հայաստանը չի կատարել իր ստանցնած որոշակի պարտավորությունները՝ որպես կոնվենցիայի կողմ:

Իր որոշման մեջ Կոմիտեն առաջարկում է Հայաստանի կառավարությունը անհրաժեշտ քայլեր ձեռնարկել օրենսդրական եւ վարչական առումներով պրակտիկ քայլերի ուղղությամբ: Նման որոշման համար հիմք է դարձել հայաստանյան երեք հասարակական կազմակերպությունների («Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Էկոդարը» եւ Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակը) դիմումը, գրում է «Էկոդարը»:

Խոսքը գնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի մասին, որի առնչությամբ խախտվել է հասարակության իրավունքը՝ արդյունավետ մասնակցություն ունենալ կառավարական որոշումների կայացմանը (Օրհուսյան կոնվենցիայի 2-րդ մաս):

Բացի այդ, չի ապահովվել նաեւ հասարակության իրավունքը՝ դատական կարգով լուծել Թեղուտի խնդիրը (Օրհուսյան կոնվենցիայի 3-րդ մաս): Մի քանի անգամ տարբեր դատական ատյաններ ապօրինաբար մերժել են հասարակական կազմակերպությունների ներկայացրած հայցը:

Նշենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը բուռն արձագանք է առաջ բերել Հայաստանի հասարակական շրջանակներում: 2007-ին բողոքի ակցիա է կազմակերպվել Թեղուտի նախագծի դեմ, որի ընթացքում պատասխանատու պետական մարմինների ու պաշտոնյաների էլեկտրոնային հասցեներին ավելի քան 4 հազար նամակ է ուղարկվել տարբեր երկրներից:

2009-ին Թեղուտի պաշտպանության շարժման ակտիվիստները  հավաքել են ավելի քան 10 հազար ստորագրություն ընդդեմ Թեղուտի նախագծի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ