News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չինաստանում նոյեմբերի 1-ին մեկնարկել է երկրի պատմության մեջ 6-րդ համազգային մարդահամարը:

Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 6 միլիոն հաշվողներ:

Մարդահամարը թույլ կտա հաշվել ոչ միայն Չինաստանի բնակիչների թիվը, այլեւ նրանց տարիքը, սեռը, էթնիկ պատկանելությունը, կրթության մակարդակը, մասնագիտական կազմը եւ այլն, գրում է Pravda.ru-ն:

Միջոցառման պատասխանատուները հույս ունեն պարզել իրավիճակն այնպիսի խնդիրներում, ինչպես բնակչության ներգաղթը, սոցիալական ապահովվածությունը, ամուսնությունները եւ ծնելիությունը, մահացությունը: Բացի այդ, առաջին անգամ հաշվարկվելու են ոչ միայն ՉԺՀ քաղաքացիները, այլեւ օտարերկրացիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ