News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանին Թուրքիայի թշնամիների ցանկից հանելու եւ Ռուսաստանին այդ ցանկում թողնելու Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի որոշումը, կարծես, նպատակ ունի բաժանել ռազմավարական գործընկերներին, որպեսզի ինքը Կովկասում լիիրավ տեր դառնա: Նման տեսակետ է հայտնել աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:

«Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում նա նշել է. «Ցավոք, Ռուսաստանն իր հարավային սահմաններում ցուցաբերած  անվճռականությամբ նման հնարավորություն է տալիս Թուրքիային: Իսկ այդ անվճռականությունը տեսնելով, Ռուսաստանի դաշնակիցներն էլ կորցնում են վստահությունը»:

Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, այն, որ Ռուսաստանը չի հանվել Անկարայի «Կարմիր գրքից» (սպառնալիք համարվող երկրների ցանկից), նշանակում է ռուս դիվանագետները թուրքական ուղղությամբ ռազմավարություն չեն մշակել:

«Պետք է նաեւ հաշվի առնել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Անկարայի նման որոշման հարցում հզոր ճնշում է եղել ԱՄՆ-ի կողմից: Ինձ թվում է, որ փոխանակում է եղել. Անկարային թույլատրել են Իսրայելին մտցնել թշնամիների ցանկ, որի փոխարեն Ռուսաստանը եւս պետք է մնա այդ ցանկում: Այստեղ ինչ-որ առեւտուր է եղել»,- ասաց Իվաշովը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը եւ Թուրքիան, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ տարածաշրջանում մրցակիցներ են։ Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», Լեոնիդ Իվաշովը կարծում է, որ Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության որոշումը՝ Մոսկվային թողնել թշնամիների ցանկում, կարող է պայմանավորված լինել սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ ռազմական համագործակցության ստորագրմամբ։

Սակայն Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահը չի բացառում, որ Թուրքիայի ԱԱԽ ռազմավարության վերանայումը, որ տեղի կունենա 5 տարի հետո, մի փոքր այլ կլինի։ «Ռուսաստանին, հավանական է, կբացառեն «կարմիր ցուցակից»։ Թուրքիան անցումային շրջանում է։ Նա դեռեւս ամբողջովին վտարված չէ Եվրոպայից։ Նրան պահում են ՆԱՏՕ-ում, սակայն չեն թողնում մուտ գործել Եվրամիություն»,- ասել է Իվաշովը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայի ԱԱԽ փոփոխոււթյուններ է մտցրել Թուրքիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Նոր խմբագրությունը կգործի մոտակա 5 տարիների ընթացքում։ Այսպես կոչված «Կարմիր գրքում» ներառված, այսինքն՝ Անկարայի համար արտաքին  վտանգ ներկայացնող երկրներից բացառված են Հայաստանը եւ Վրաստանը։ «Կարմիր ցուցակում» են Իրանը, Սիրիան, Բուլղարիան եւ Իսրայելը։ Ռուսաստանը Թուրքիայի պոտենցիալ թշնամիների ցանկում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ