News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին սիրով ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը եւ 2011 թվականին կայցելի Հայաստան: Այս մասին նա նշել է Վարշավայում Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Հենց Ա. Բաղդասարյանն էլ Կոմորովսկուն է փոխանցել Սերժ Սարգսյանի հրավերը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԱԽ քարտուղարի մամուլի ծառայությունից, Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի նախագահին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու համար: Նշելով, որ հայերը դարեր շարունակ մեծ ներդրում ունեն Լեհաստանի մշակութային, տնտեսական կյանքում` Բրոնիսլավ Կոմորովսկին հավելել է, որ ցեղասպանությունների դատապարտումը կարեւոր է դրանց հետագա կրկնությունը բացառելու առումով, որ 21-րդ դարում կարեւոր են խաղաղության եւ փոխգործակցության վրա խարսխված հարաբերությունները:

Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, կարեւորվել է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ