News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւ մարզպետներին հրավիրել է այցելել Արեւմտյան Ատրպատական: Վահիդ Ջալալզադեի գլխավորած պատվիրակությանն այսօր` նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Գեւորգյանը կարեւորել է երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը: Նա ողջունել է Իրանի Արեւմտյան Ատրպատականի նահանգի ու ՀՀ Արմավիրի մարզի միջեւ ստեղծված համագործակցությունը` նշելով, որ ՀՀ կառավարության որդեգրած տարածքների համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում մեծ տեղ է տրվում նմանատիպ փոխգործակցության ստեղծմանն ու զարգացմանը:

Նահանգապետն իր հերթին հայտնել է, որ հետաքրքրված են խորացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում: Ներկայացնելով նահանգի  հնարավորությունները` նա տեղեկացրել է, որ 3 մլն բնակիչ ունեցող Արեւմտյան Ատրպատականը համարվում է Իրանի գյուղատնտեսական բեւեռներից մեկը, հարուստ է ջրային պաշարներով, արտադրական ձեռնարկություններով եւ յուրահատուկ աշխարհագրական դիրքի շնորհիվ դարձել է առեւտրային, գործարար կենտրոն: Վստահեցնելով, որ Արեւմտյան Ատրպատական-Արմավիր գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի, նահանգապետը միաժամանակ ՀՀ մյուս մարզերի հետ կապեր հաստատելու պատրաստակամություն է հայտնել:

Ա. Գեւորգյանը ողջունելի է համարել նման նախաձեռնությունը` իր աջակցությունը հայտնելով համագործակցության կայացմանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ