News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Իրանի քաղաքականությունը Վրաստանի հետ այն պաhին, երբ Իրանը գտնվում էր եվրոպական, ամերիկյան, ռուսական սանկցիաներին եւ արտաքին պատերազմի վտանգներին դեմ առ դեմ, նման է ընկերներ փնտրելու հուսահատ քայլի, գրում է Los Angeles Times-ը:

Տասնյակ տարիներ առհամարհելով Կովկասն ու կենտրոնանալով մուսուլմանական Պարսից ծոցի եւ Կենտրոնական Ասիայի վրա՝ Իրանը դուրս է մնացել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական շախմատային խաղից, որտեղ գերիշխում են Ռուսաստանն ու Թուրքիան:

Հիմա, անհանգստացած սանկցիաներով եւ ներքաղաքական իրավիճակով, Իրանը նոր հարաբերություններ է հաստատում Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հետ` հույս ունենալով վերադարձնել տարածաշրջանային ուժի նախկին դերը, սահմանում է նոր տնտեսական հարաբերություններ, որպեսզի թույլ չտա Հարավային Կովկասին դառնալ ԱՄՆ-ի ռազմակայան:

Երբեմն նոր ընկերությունը նշանակում է նոր ծախսեր: Անցյալ տարի Թեհրանն առաջարկեց Թբիլիսիին օգնություն ՀԷԿ կառուցելու համար, Վրաստանում բացեց հյուպատոսություն եւ 15 հազար զբոսաշրջիկ ուղարկեց Վրաստան:

Իրանը նաեւ հայտնեց իր մտադրությունը 10 անգամ ավելացնել Ադրբեջան մատակարարվող գազի ծավալը նախորդ տարվա համեմատ, իսկ Հայաստանին առաջարկեց կառուցել երկաթգիծ 1,2 մլրդ դոլար արժողությամբ, որը կմիացնի Հայաստանը Պարսից ծոցի հետ:

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը դեռ չի մեկնաբանում իրանա-վրացական հարաբերությունների ջերմացումը, հնարավոր է այն պատճառով, որ իրանա-վրացական ապրանքաշրջանառությունը կազմում է Վրաստան ներմուծվող ապրանքների ընդամենը 1 տոկոսը:

Անցած ամիս Ստյուարտ Լեւին այցելեց Ադրբեջան ու Թուրքիա` կոչ անելով կրճատել առեւտրային կապերը Իրանի հետ, գրում է թերթը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, նոյեմբերի 3-ին Իրանն ու Վրաստանը ստորագրել են համաձայնագիր այցագրերը վերացնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ