Մոսկվայում անցկացվող Միխայիլ Տալի հուշամրցաշարի երկրորդ տուրում հանդիպեցին առաջին օրվանից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորած Լեւոն Արոնյանն ու չինացի Վան Հաոն:
Արոնյանը խաղաց սեւ ֆիգուրներով եւ 39-րդ քայլում պարտիան ավարտեց ոչ ոքի: Արոնյանն ու Վան Հաոն ունեն 1,5-ական միավոր: