News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայում հայտնի հանրահայտ ստամբուլահայ դերասան Միսաք Թորոսը կասկածելի պայմաններում մահացել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող «Ազատ եւ ընդունված մասոնների միություն»-ի շենքում։

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝  70-ամյա հայազգի դերասանը «Ազատ եւ ընդունված մասոնների միություն»-ի շենքում վերելակ նստելու ընթացքում վատացել է։ Առաջին օգնությունը ցուցաբերել են շենքի անվտանգության աշխատակիցները։  Դեպքի վայր ժամանած բժիշկները հայտնաբերել են, որ Միսաք Թորոսը արդեն մահացել է։

Բեյօղլուի ոստիկանության աշխատակիցների ուսումնասիրություններից հետո Միսաք Թորոսի մահը գրանցվել է որպես «կասկածելի մահ»։ Որոշ տեղեկություններով՝  հայազգի դերասանը մահացել է սրտի կաթվածից։

Միսաք Թորոսի թաղումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին Շիշլիի հայկական գերեզմանոցում։ Հայտնի դերասանի հիշատակի սգո արարողությունը կկազմակերպվի Բեյօղլուի հայկական եկեղեցում։

Թուրքական թատրոնի մեծ դերասան Միսաք Թորոսը խաղացել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում,  մեծ հեղինակություն վայելող հեռուստասերիալներում, ինչպես նաեւ դասավանդել է արվեստների դպրոցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ