News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գիտնականները ցույց են տվել, որ համառ մարզումների օգնությամբ իշամեղուներին կարելի է սովորեցնել ֆուտբոլ խաղալ։ Մարզման մեթոդը սովորական է՝  օրինակով, գրում է «ՌԳ»-ն։

Շաքարի օշարակին հասնելու համար իշամեղվից պահանջվում էր գնդակը գլորել դեպի հրապարակի կենտրոն։ Սկզբում խաղի սկզբունքը իշամեղուներին ցույց են տվել փայտիկի օգնությամբ, որը իշամեղվի նման էր ներկված։ Երբ այդ փայտիկը «գոլ» է խփել՝ հայտնվել է պարգեւատրությունը՝ քաղցր օշարակը։ Իշամեղուներն էլ պետք է կրկնեին նույնը՝ գոլ այնուհետեւ քաղցր մրցանակ։

Իշամեղուները արագ յուրացրել են հարյուրամյակի խաղը ու սովորել գնդակ գլորել, դրա դիմաց ստանալով հոնորարներ,որոնք միջատների աշխարհում համեմատելի են իսկական ֆուտբոլային ատղների հոնորարների հետ։ Այդ փորձարկումները եւս մեկ անգամ ցույց են տվել միջատների բարձր ինտելեկտը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ