News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Բավարիայի կառավարության սոցիալական հարցերի նախարար Քրիստինա Հադերտհաուերը միգրանտներից պահանջել է մեկ տարվա ընթացքում գերմաներեն սովորել՝ հակառակ դեպքում սպառնալով կտրել սոցիալական նպաստները։

Նախարարն անընդունելի է համարել իրավիճակը, երբ այլ երկրից ներգաղթյալի կողմից բերված կինը տարիներով ապրում է Գերմանիայում, չի աշխատում, զբաղվում է բացառապես երեխաների դաստիարակությամբ եւ դեռ գերմաներեն էլ չի խոսում։ Քրիստինա Հադերտհաուերը հայտարարել է, որ հաջողությամբ ինտեգրվելու պատասխանատվությունն ընկած է ոչ թե իշխանությունների, այլ առաջին հերթին՝ միգրանտների վրա։

Նշենք, որ 1969 թվականից Գերմանիայում գործում է Գերմանիայի հայերի կենտրոնական խորհուրդը։ Դրա կազմում կան 12 ՀԿ-ներ եւ հարյուրավոր անհատ անդամներ։ Գերմանիայի հայ համայնքը բաղկացած է 60 հազար մարդուց, հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ