News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում նախատեսվում է հայալեզու հեռուստաալիք ստեղծել:

Ադրբեջանական «Bakililar.az» կայքի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Haberlar» ATV դեպարտամենտի խմբագիր Վագիֆ Այդինօղլուն եւ նշել, որ Ադրբեջանի առաջին միջազգային ալիքի հայալեզու տարբերակի բացումը սպասվում է արդեն սեպտեմբերի վերջին։

Ըստ Այդինօղլուի՝ միջազգային հեռուստաընկերության համար գնվել են տեխնիկական սարքավորումների նորագույն մոդելները, որոնց տեղադրման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։

Սպասվում է, որ «ATV Int»-ը հաղորդելու է 5 լեզուներով։ Նորությունների ադրբեջաներեն, ֆարսի, անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հաղորդումների համար արդեն 30 մասնագետ է ընտրվել։ Ըստ խմբագրի՝ նախապատվությունը տրվելու է քարոզչական հաղորդումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ