News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրիտանական Բրայթոն քաղաքի բնակչուհին թողել է աշխատանքը՝ ձողի վրա պարերով մասնագիտորեն զբաղվելու եւ դասավանդելու համար, գրում է Daily Mail-ը:

Սյուզի Քեմփբելն առաջին անգամ այդ պարերով հետաքրքրվել է 2015 թվականին, երբ ամուսնու եւ դուստրերի հետ Թաիլանդում հանգստանալիս տեսել է պարուհիներին: Նա որոշել է գնալ պարապմունքների եւ սեփական դասընթացը բացել Ֆրանսիայում: Այդպիսով, նա որոշել է թողնել բիզնես խորհրդատուի աշխատանքը:

Քեմփբելը նախկինում զբաղվել է հեծանվասպորտով, նեթբոլով՝ իր դուստրերի հետ, բայց վնասվածքից հետո դադարեցրել է պարապմունքները: «Այն ժամանակից ի վեր, երբ զբաղվել եմ ձողապարով, ինձ ավելի առողջ ու սլացիկ եմ  զգում»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ