Ադրբեջանի քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել Պյատիգորսկում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Հետաքննությունը պարզել է, որ հոկտեմբերի 13-ին հարբա ադրբեջանցին սկսել է հայհոյել հասարակական վայրում եւ չի ենթարկվել իրեն կարգի հրավիրող ոստիկանին:
Պյատիգորսկի ՆԳ վարչության պարեկա-պահակային գումարտակի աշխատակցի պահանջներին չխախտել հասարակական կարգը, հարբած խուլիգանը հարվածել է ոստիկանի դեմքին եւ վնասել նրա համազգեստը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նրան տարել են ոստիկանության բաժին եւ քրեական գործ են հարուցել: