News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հեռուստաաշտարակի շուրջ հայտնաբերվել է եւս 130 միավոր ռազմամթերք: Այս մասին հայտնել է Ադրբեջանի տարածք մաքրման ազգային գործակալության (ANAMA) օպերատիվ աշխատակից Փարվիզ Գիդաեւը, հաղորդում է Trend-ը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Բաքվի հեռուստաաշտարակի մոտ արդեն իսկ հայտնաբերվել էր 470 միավոր ռազմամթերք: Նոյեմբերի 11-ին եւ 12-ին հայտնաբերված ռազմամթերքի քանակը հասել է 2 150-ի: Նոյեմբերի 13-ին այդ թիվը հասավ 2280-ի: Վերջերս հայտնաբերված 130 միավոր ռազմամթերքը նույնպես տեղափոխվել եւ վնասազերծվել է:

Ներկայումս ANAMA-ի ու Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են այդ տարածքը ականներից ու հրթիռներից մաքրելու գործընթացը:

Գիդաեւի խոսքով, չպայթած ականները, հիմնականում 125 մմ-անոց հակատանկային ականներ են: Նրանք ցրված են 500 քմ մակերես զբաղեցնող տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ