News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պատերազմը շատ լուրջ բան է, որպեսզի նրան անլուրջ մոտենանք ու չնայած Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին, այնտեղ մարդիկ սթափ են գնահատում տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, արտաքին հզոր խաղացողների հնարավոր արձագանքը, ինչպես նաեւ հնարավոր պատերազմի գինը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սեյգեյ Մինասյանը:

«Պատերազմ սկսելով եւ կարճ ժամկետում չկարողանալով այն ավարտել, Ադրբեջանը ոչ միայն կկորցնի Ղարաբաղը այս կամ այն կերպ վերադարձնելու հույսը, այլ նաեւ կզրկվի Ղարաբաղին հարակից ավելի շատ տարածքներից: Դա նաեւ կլինի ներկա ալիեւյան ռեժիմի վերջը»,- ասել է նա:

Մինասյանն ընդգծել է, որ ոչ մի ռազմական փորձագետ չի կանխատեսում Ադրբեջանի արագ եւ անարյուն հաղթանակը` ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Բլիցկրիկ Ադրբեջանի մոտ չի ստացվի, ավելի հավանական է, որ հակառակն ստացվի:

«Հենց դրա համար էլ մոտ ժամանակներս պատերազմ չի սկսվի, եթե, իհարկե, Ադրբեջանը չկորցնի իրականության զգացումը եւ չորոշի գնալ նման ինքնասպան քայլի:

Եթե խոշորամասշտաբ ռազմական գործողություններ սկսվեն, Ղարաբաղի բանակը ոչ միայն համահարձակման կդիմի, այլեւ հրթիռակոծման կենթարկի Ադրբեջանի կարեւորագույն արդյունաբերական, հաղորդակցական եւ այլ կենսական կարեւոր օբյեկտները: Սա շատ ուժեղ զսպող գործոն է Ադրբեջանի համար»,- ընդգծել է Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ