News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայ-բրիտանական փորձագիտական խումբը Արարատ լեռան գագաթի փակ գոտիում հայտնաբերել է միլիոնավոր տարիներ առաջ գոյացած խառնարան:

Հայտնագործությունն արել են երկու ֆիզիկոսներ, որոնք անհայտ ճանապարհով մուտք են ստացել լեռան հյուսիսային եւ արեւմտյան լանջեր, որոնք Թուրքիայի իշխանությունները կիսափակ են հայտարարել, գրում է «Technology Review»-ն:

Չնայած մուտքի սահմանափակումներին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի գիտնական Վահե Գուրզադյանին ու Քեմբրիջի համալսարանի ներկայացուցիչ Սվեր Աարսեթին հաջողվել է ուսումնասիրել այդ տարածքը:

Խումբը ծովի մակերեւույթից 2100 մետր բարձրության վրա լավ պահպանված խառնարանի մասին զեկույց է ներկայացրել:

Պետք է նշել, որ «Google Earth»-ով այդ խառնարանը չի երեւում: Սակայն գլխավոր հարցն այժմ խառնարանի ծագումն է: Մի վարկածով այն հրաբխային է, մյուսով` աստղաքարային: Գիտնականները ուսումնասիրության արդյունքները հրապարակել են ArXiv ինտերնետային հանդեսում` գիտական հանրության հետաքրքրությունը շարժելու համար: Նրանք հույս ունեն, որ մյուս մասնագետները եւս հետաքրքրություն կցուցաբերեն խառնարանի ծագման հարցում:

Խառնարանը գիտնականների միակ հայտնագործություն չէ: Նրանք պնդում են, որ հանդիպել են նաեւ 5-6-րդ դարերի հայկական սյունաշար շինության փլատակների:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ