News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի քաղաքացի Արթուր Բադալյանին:

Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Կարմիր խաչի աշխատակիցները գերուն են փոխանցել նրա ընտանիքի անդամների նամակը, ծանոթացել նրա առողջական վիճակին եւ պայմաններին: Բադալյանը, իր հերթին, նամակ է փոխանցել ընտանիքին:

Արթուր Բադալյանը քաղաքացիական անձ է:

Նոյեմբերի 5-ին միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչները հանդիպել էին նաեւ ադրբեջանական գերության մեջ գտնվող բոլոր 12 հայաստանցիների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ