News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր` նոյեմբերի 19-ին, ժամը 12:05-ի սահմաններում, Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության «Կոշ» ՔԿՀ-ում շարունակվել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դատավարությունը: Դատավարությունն ընթանում է «Կոշ» ՔԿՀ-ի ռազմագիտության սենյակում:

Ինչպես դատարանի դահլիճից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիկոլ Փաշինյանին նշված վարչական շենք բերեցին մենախցից` ձեռնաշղթաներով: Նրան ուղեկցում էին 10-ից ավելի աշխատակիցներ: Ն. Փաշինյանը նշեց, որ պայքարելու է մինչեւ վերջ, մեր բոլորի երազած Հայաստանի ու մեր երեխաների, քաղբանտարկյալների ազատության համար:

Դատականի նիստի ժամանակ ե՜ւ Նիկոլ Փաշինյանը ե՜ւ նրա փաստաբան Երվանդ Վարոսյանը միջնորդություններ ներկայացրեցին, որ որպես վկա դատարան հրավիրվի Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը եւ  գլխավոր դատախազության պաշտոնյա Վարդան Մարտիրոսյանը: Դատարանում դատախազության շահերը ներկայացնող Վարդան Մարտիրոսյանի տեղակալ Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի եւ նրա փաստաբանի միջնորդությանը ոչ դեմ արտահայտվեց, ոչ` կողմ, այլ թողեց, որ դատավորն ինքը որոշի:

Դատավոր Սուրեն Մնոյանը մերժեց այդ միջնորդությունը` այն համարելով անհիմն:

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը շուրջ 15 րոպեանոց ելույթ ունեցավ եւ հայտարարեց, որ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հաշվեհարդար եւ այդ ամենը կազմակերպված է Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի կողմից: Դատավոր Սուրեն Մնոյանը հայտարարեց, որ ինքը գնում է խորհրդակցական սենյակ եւ վճիռը կկարդա 30 րոպեից: Վերադառնալով, դատավորը որոշեց մերժել Նիկոլ Փաշինյանի եւ նրա փաստաբան Երվանդ Վարոսյանի միջնորդությունը:

Դատավճռի հրապարակումից հետո, Փաշինյանն ու նրա փաստաբանը հայտարարեցին, որ բողոքարկելու են վճիռը վերաքննիչ դատարանում:

Նշենք նաեւ, որ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննում էր Նիկոլ Փաշինյանի բողոքն ընդդեմ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանի:  Դատարանը պետք է որոշեր՝ փոխելո՞ւ է  Նովասարդյանի կողմից այս տարվա մայիսի 25-ին կայացված որոշումը:

Ըստ այդ որոշման՝ կիրառելով 2009 թվականի մայիսի 19-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած համաներումը, Փաշինյանի ազատազրկման վերջնաժամկետը սահմանել է 3 տարի 10 ամիս 29 օր: Առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ, Նավասարդյանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճռի 7 տարվա ազատազրկման ժամկետը պետք է կիսեր՝ վերջնաժամկետ սահմանելով 3 տարի 6 ամիս:

 

 

 

 

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ