News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պարտադիր ապահովագրությունը ապահովագրական ընկերություններին մեծ շահույթներ չի բերի, բայց այն կզարգացնի Հայաստանում ապահովագրության շուկան։ Այս մասին նոյեմբերի 19-ին կայացած ասուլիսում նշեց Հայաստանի ապահովագրական շուկայի մասնակիցների ասոցիացիայի գործադիր տնօրեն Անդրանիկ Օհանջանյանը՝ ավելացնելով, որ Հայաստանում քաղաքացիները ապահովագրությունը դիտարկում են որպես հավելյալ անիմաստ ծախս, այսինքն՝ երկրում բացակայում է ապահովագրական «մշակույթը»:

Ըստ ասոցիացիայի նախագահ Արմեն Պետրոսյանի՝ պարտադիր ապահովագրման ուղղությամբ մեքենայի սեփականատերերը համապատասխան ակտիվություն դեռ չեն դրսեւորում։

«Չգիտես ինչու լուրեր են տարածվում, թե պարտադիր ապահովագրության մասին որոշումը դեռ փոփոխություններ է կրելու, սակայն մեզ նման բան հայտնի չէ»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ վերջնաժամկետին մնացել է 40 օր, սակայն Հայաստանում գրանցված մոտ 450 հազար ավտոմեքենաների մեծ մասը դեռ ապահովագրված չէ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ վերջին ամիսներին վիճակագրությամբ վթարների թիվն աճել է։ «Բնականաբար դա ապահովագրության արդյունք է։ Նախկինում վարորդները փորձում էին խուսափել վթարն արձանագրելուց, եւ փոխհամաձայնության էին գալիս, թե որ կողմն է վթարի համար վճարելու, սակայն այժմ, ապահովագրված մեքենաների թիվն աճել է, եւ, բնականաբար, վարորդները չեն ցանկանում լքել վթարի վայրը, որովհետեւ ապահովագրական ընկերությունն է վնասը փոխհատուցելու»,- ասաց Պետրոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ