Չինաստանի քաղաքացի 43-ամյա Գուան Զհենգուան, ով Բաքվում CBMI ընկերությունում աշխատում էր որպես ինժեներ, նոյեմբերի 15-ին արհեստանոցում երկաթե թիթեղի ընկնելու հետեւանքով լուրջ մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել` աշխատանքի պահպանման կանոնները խախտելու հոդվածով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզելու համար աշխատակցի մահվան հանգամանքները, գրում է ադրբեջանական APA գործակալությունը: Ներկայումս շրջանային դատախազությունում քրեական գործի քննությունը շարունակվում է: