Ռուսաստանի Սարատովի նահանգում ավարտվել է «Բնակելի հատված» օպերատիվ-պրոֆիլակտիկ միջոցառման հերթական փուլը, որն իրականացվել է միգրացիոն ծառայության տարածքային կառույցի կողմից: Միջոցառման շրջանակներում ստուգվել է բնակելի հատվածի 1206 օբյեկտ:
Արդյունքում հայտնաբերվել է միգրացիոն օրենսդրության 265 խախտում: Մասնավորապես, 207 արտասահմանցի խախտել են մուտքի ռեժիմը եւ ՌԴ-ում բնակվելու պահանջները, 44-ը զբաղվել են անօրինական աշխատանքային գործունեությամբ: Միջոցառման արդյունքներով 555,5 հազար վարչական տույժ է սահմանվել: Ինչպես հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը, խախտում թույլ տվածներից մեկի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել՝ կեղծ փաստաթուղթ օգտագործելու համար:
Իսկ Հայաստանի քաղաքացիներից մեկը նահանգի միգրացիոն ծառայություն է ներկայացրել միգրացիոն քարտ՝ սահմանը հատելու մասին կեղծ կնիքով: