News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոլդովայի նախկին նախագահ, Մոլդովայի կոմկուսի առաջնորդ Վլադիմիր Վորոնինը հրաժարվել է հանդիպել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ, ով նոյեմբերի 23-ին պաշտոնական այցով ժամանում է Մոլդովա:

Վորոնինն իր այդ քայլը մեկնաբանել է նրանով, որ «վերջին 7 տարում վրացական ռեժիմը լրջորեն դեֆորմացվել է»:

«Ինչո՞ւ է Սահակաշվիլին այցելում Մոլդովա: Աջակցելու իշխող ալյանսի՞ն, Ֆիլատին, Լոիպուին եւ Գիմպուի՞ն, համոզել նրանց գնալ մինչեւ վե՞րջ, ոտնահարելով օրենքը, ժողովրդավարական նորմերն ու Սահմանադրությո՞ւնը: Այնպես, ինչպես դա արեց ինքը՝ Սահակաշվիլին իր երկրորդ նախընտրական ընտրարշավի ժամանա՞կ: Կամ, գուցե, Միխայիլ Սահակաշվիլին իր փո՞րձը կկիսի տարածքային հակամարտությունների լուծման հարցում: Կամ իր ներկայությամբ, կնպաստի խորհրդային զինվորների բոլոր հուշարձանների հանելո՞ւն, որոնք ընկերլ են հանուն Մոլդովայի ազատության»,- հարցերի շարք է նշել Վորոնինը:

Մոլդովայի նախկին նախագահը նկատել է, որ ինքը ոչ մի խոսելիք չունի Վրաստանի նախագահի հետ:

«Մյուս կողմից, ես չեմ կասկածում, որ հանձինս Մոլդովայում իշխող Ալյանսի առաջնորդների, Սահակաշվիլի կգտնի իրեն լսողներ եւ աշակերտներ: Բայց ինչ էլ լինի, Մոլդովայի քաղաքացիների մեծամասնության համար Սահակաշվիլին վաղուց ո՜չ հեղափոխություն է, ո՜չ էլ՝ ժողովրդավարություն»,- ընդգծել է Վորոնինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ