News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանում համակարգիչ եւ խտասկավառակներ վաճառողների շրջանում շարունակվում են ուսումնասիրությունների իրականացումը, որի նպատակն է ոչ օրինական ծրագրերի հայտնաբերումը։

Business Soft Alliance (BSA) կազմակերպության փորձագետ եւ Microsoft ընկերության  իրավունքների եւ օրինական շահերի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանում համակարգիչ եւ խտասկավառակներ (CD) վաճառողների շրջանում անcկացված ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ ոստիկանությանը ներկայացվել է 5 դիմում, որոնց հիման վրա հարուցվել է քրեական 3 գործ, իսկ 2-ի գործը կարճվել է, քանի որ վերջիններս ընդունել են իրենց մեղքը եւ ծրագրերի իրավատիրոջը՝ այս դեպքում «Մայքրոսոֆթ>-ին վճարել համապատասխան փոխհատուցում` 5000  ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

«Հարուցված 3 քրեական գործերով, փորձագետների եզրակացության հիման վրա վնասի չափը կազմում է մոտ 110 հազար դոլարին համարժեք դրամ»,- ասաց Ն. Մկրտչյանը: Նրա խոսքով՝  3 տարվա ընթացքում Հայաստանում ոչ օրինական ծրագրերի կիրառման հետեւանքով «Մայքրոսոֆթ» ընկերությանը վճարվել է մոտ 10 հազար դոլար կամ 3 մլն դրամից ավելi:

Բացի այդ, Ն. Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից հայաստանյան 3 խոշոր բիզնես ընկերություններում ստուգումներ են իրականացվել չարտոնագրված ծրագրային ապահովում հայտնաբերելու նպատակով։ Ստուգումները ցույց են տվել, որ վերջիններս բազմաթիվ գրավոր զգուշացումներից հետո, շարունակում էին օգտագործել համակարգչային ոչ լիցենզիոն ծրագրեր։ Սակայն վերջիններիս նկատմամբ գործեր չեն հարուցվել, քանի որ այդ ընկերությունները վճարել են համապատասխան փոխհատուցումը:

Ն. Մկրտչյանի խոսքով՝ 2010 թվականին եւս 4 համակարգչային խանութների նկատմամբ քրեական գործերը դեռեւս ընթացքի մեջ են, որոնց համապատասխան գումարի վճարում իրականացնելուց հետո գործերը կարող են կարճվել։

Ստացվում է այնպես, որ ընկերությունները համապատասխան գումարային փոխհատուցումից հետո ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ է ընկերությունը դիմում ոստիկանությանը հարցին Ն. Մկրտչյանը պատասխանեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն, ցանկացած ընկերությանը պատճառած վնասի չափերը պարզելու համար առավել արդյունավետ է դիմել ոստիկանությանը, քանի որ այն արդյունավետ միակ եղանակն է իրավախախտումները կանխելու եւ իրավախախտներին  օրինական դաշտ բերելու դժվարին գործում:

« «Մայքրոսոֆթ»-ը կոմերցիոն ընկերություն է եւ բնավ նպատակ չի հետապնդում անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու: Եթե իրավախախտը գիտակցում է իր մեղքը եւ ընդունում հասցված վնասը հատուցելու ընկերության օրինական պահանջը, ապա ընկերությունը չի պնդում քրեական գործ հարուցելու իր պահանջը»,-ասաց Ն. Մկրտչյանը:

Նա իր խորին շնորհակալությունը հայտնեց  ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ

Գլխավոր վարչությանը` օպերատիվ եւ անաչառ աշխատանքի համար, քանի որ վերջիններիս կազմակերպված  աշխատանքի շնորհիվ է, ըստ Ն. Մկրտչյանի, որ այսօր հավատ է առաջացել օտարերկրյա կազմակերպությունների մոտ Հայաստանում ներդրումներ կատարելու առումով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ