Նոյեմբերի 17-24-ին ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված սպանության մեկ, խարդախության 38 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 58-ը, գողության 56 դեպքից` 37-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության եւ ավազակային հարձակման մեկական, մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 8 եւ խարդախության 2 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 7 մարդ զոհվել է, 69-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: