News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունն ու հայ-թուրքական հարաբերությունները պետք է քննարկման առարկա դառնան Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում: Այդ մասին հայտնել է Թուրքիայի կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավոր Ռուհի Աչըքգյոզը:

Նրա խոսքով, Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը քննարկեն այդ խնդիրը: «Մենք ցանկանում ենք օգնել այդ հարցում, քանի որ ղարաբաղյան կարգավորումից կշահեն թե Ադրբեջանը, եւ Հայաստանն ու Թուրքիան»,- ասել է պատգամավորը Day.az-ին:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական երկխոսությանը, ըստ պատգամավորի, Անկարայի դիրքորոշումը չի փոխվել 2011-ից: «Որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, անհրաժեշտ է կարգավորում ղարաբաղյան հարցում»: Միեւնույն ժամանակ պատգամավորը դժգոհ է, որ «Հայաստանը սփյուռքի օգնությամբ միջազգային ասպարեզում ավելի շատ է խոսում հայոց ցեղասպանության մասին: «Հայաստանի այդ գորոծղությունները չեն տեղավորվում բարիդրացիության շրջանակներում: Այլ երկրների միջոցով Թուրքիայի վրա ճնշել չի հաջողվի»,- ասել է նա ու նշել, որ Հայաստանի վրա կարող են ճնշել տարածաշրջանի մյուս երկրները՝ Ադրբեջանը, Ռուսաստանը եւ Թուրքիան:

Նրա խոսքով, կան երկրներ, որոնք կարող են Հայաստանին «բերել խնդիրների լուծման», Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ