News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը հերթական` 35-րդ անգամ մերժել է դեկտեմբերի 10-ին «Ազատության» հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին ընդդիմության ներկայացրած իրազեկման դիմումը: Այս անգամ էլ, նախորդների նման,  պատճառաբանությունը եղել է այն, որ հոկտեմբերի կեսից հրապարակում հուշանվերների տոնավաճառ է անցկացվում:

Քաղաքապետարանում այս խնդրի վերաբերյալ քննարկմանը մասնակցել է ՀԱԿ համագարգող Լեւոն Զուրաբյանը, ով նշել է, որ Ազատության հրապարակը ընդգրկված չէ այն վայրերի ցանկում, որտեղ հանրահավաքների անցկացման սահմանափակում կա, այսինքն այնտեղ հանրահավաք անցկացնելն արգելված չէ:

Նրա ներկայացմամբ, իրենք դեկտեմբերի 10-ին` երթ են անցկացնելու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ (այդ մասին իրազեկումը քաղաքապետարանն  ընդունել է ի գիտություն), իսկ հանրահավաքի անցկացնելու մասին դեռ հստակ որոշում չկա:

Նշենք, որ քաղաքապետարանում կայացած քննարկմանը մասնակցել է նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցը:

Հատկանշական է, որ «Ազատության» հրապարակում հուշանվերների տոնավաճառը բացվել է հոկտեմբերին եւ նշվել, որ այն տեւելու է 20 օր, այնինչ մինչ օրս այնտեղ գործում է այդ տոնավաճառը: Քաղաքապետարանում հայտնել են, որ այն գործելու է  մինչեւ դեկտեմբերի 5-ը, իսկ դեկտեմբերի 6-ից հրապարակում ամանորի նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմպիչմենտի գործընթացն իր ընթացքի մեջ է, ամեն ինչ ուժի մեջ է. Բագրատ Սրբազան
Անկեղծորեն ասած գնում ենք մեր հարցադրումները կատարելու. կարծում եմ՝ այսքան...
Օկուպացիոն ռեժիմի առաջնորդը հրահանգ էր իջեցրել վրեժ լուծելու, քանի օր է, իր պլանները ձախողվում են. Գառնիկ Դանիելյան
Իրենք այլ կերպ ասում են՝ մենք այլևս ոչ մի բանի առաջ չենք կանգնելու, եթե պետք լինի ֆիզիկական ուժ կկիրառենք...
«Գնալու եմ ՆԳՆ` բացատրություն պահանջելու». Բագրատ սրբազանը մտադիր է հանդիպել Վահե Ղազարյանին
Նա ընդգծեց` պետք է ՀՀ իշխանությանը պարտադրեն հասկանալ, որ ամեն ինչ արդեն իրենց հսկողության ներքո է...
Եթե որեւէ տեսակի բախում, քաղաքացիական պատերազմ լինի, իշխանություն կոչվածն է պատասխանատու, Իրենց վզին է դա. Սրբազան
Չկա նման բան եւ չի էլ կարող լինել: Եթե նման բան հրահրեցին, նորից իրենք են պատասխանատուն: Որեւէ տեսակի...
Կհեռանա, խելոք է. Բագրատ Սրբազան
Դիտարկմանը, թե Փաշինյանը հեշտ չի զիջում՝ Սրբազանն արաձգանքեց. «Զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա...
Սրանք 1938-ին կաթողիկոսին խեղդամահ անող բոլշևիկների ուղիղ ժառանգներն են. Բագրատ Սրբազան
Այլեւս իրենք պետք է ուզենան հանդիպել, ոչ թե մենք...
Ամենաշատ