X

Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը

Մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավըՆոյեմբեր 25, 2010 | 21:37

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը մեկնարկում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը: Այդ կապակցությամբ այսօր` նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին ներկա էին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը եւ ՄԱԲՀ «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան:

Մամլո ասուլիսի ժամանակ բաժանվել են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ ՄԱԲՀ գործադիր տնօրենի ուղերձները նվիրված նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան, ինչպես նաեւ 16-օրյակի ժամանակացույցը: Այն նախատեսում է տարատեսակ միջոցառումներ` այդ թվում բեմադրություն, ռոք համերգ, կանանց նկատմամբ բռնությանը վերաբերող հետազոտության արդյունքների ներկայացում, սոցիալական տեսահոլովակների եւ ֆիլմերի ցուցադրում, տեղեկատվական հանդիպումներ եւ սեմինարներ Երեւանում եւ մարզերում: Ուշադրության կենտրոնում են կանանց նկատմամբ բռնության մշակութային եւ ազգային կողմերը, ներընտանեկան բռնությունը, թրաֆիքինգը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակը, տղամարդկանց դերը գենդերային բռնության դեմ պայքարում եւ երիտասարդների մասնակցությունը գենդերային բռնության դեմ շարժմանը:

Ասուլիսից հետո բացվեց «Կանանց նկատմամբ բռնություն» թեմայով ցուցահանդեսը, որի շրջանակներում ցուցադրվում են լուսանկարների տարածաշրջանային համանուն մրցույթի մասնակիցների աշխատանքները: Բացումից հետո հայտարարվել եւ պարգեւատրվել են մրցույթի հաղթողները`Սառա Անջարգոլյանն իր «Նարինեի երգը» լուսանկարով (1-ին մրցանակ), Արման Մկրտչյանը (Արչի)` «Բռնություն» լուսանկարով (2-րդ մրցանակ) եւ Անի Ավետիսյանն իր «Մարիոնետ» լուսանկարով (3-րդ մրցանակ):

 «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ը  ամենամյա միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է նոյեմբերի 25-ին եւ տեւում է մինչեւ դեկտեմբերի 10-ը` Մարդու իրավունքների միջազգային օրը: Քարոզարշավի ակունքներում ընկած է 1989 թ.-ին կանադացի 14 ուսանողուհիների դաժան սպանությունը, որը հիմք դրեց եւս մեկ` կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող «Սպիտակ ժապավեն» քարոզարշավին: 1991 թ.-ից ի վեր իրականացվող քարոզարշավի մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 2,000 կազմակերպություն` 156 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...