News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Շվեյցարիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը շվեցարական խորհրդարանում հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով նաեւ նախորդ տարի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը նշել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախատեսող արձանագրությունների կազմումը եւ ստորագրումը տեղի է ունեցել Շվեյցարիայի աջակցության շնորհիվ։

«Նմանատիպ խնդիրները հեշտությամբ չեն լուծվում։  Սակայն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունները կյանքի կոչելուն ուղղված մեր ուժեղ կամքը վճռականորեն պահպանում ենք եւ անկեղծորեն շարունակելու ենք մեր ջանքերը Կովկասում մնայուն եւ ընդգրկուն խաղաղության հաստատման համար»,-նշել է Աբդուլլահ Գյուլը։

Գյուլը կարեւորել է հարաբերությունների այս մակարդակին հասնելուն ուղղված Հայաստանի նախագահի դերը: «Նախագահ Սարգսյանի ցուցաբերած՝ առաջնորդի եւ պետական գործչի կամքի շնորհիվ մինչ այսօր գործընթացը հաջողությամբ է պսակվել։ Մենք սպասում ենք, որ նույն խիզախությունը շարունակվի»,- ընդծել է Թուրքիայի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ