News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Շուտով Թուրքիայում «Գլխավոր շտաբ» գրառումը կփոխարինվի «Պաշտպանության նախարարության շտաբ» բառերով:

Խնդիրն այն է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատում է մի նախագծի վրա, որը նախատեսում է Թուրքիայի զինված ուժերի համակարգի ամբողջական փոփոխություն: Նախագծի համաձայն, Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբն ամբողջությամբ կչեզոքացվի, իսկ նրա հիման վրա կստեղծվի պաշտպանության նախարարության շտաբ:

Salamnews-ի հաղորդամբ, այդ մասին հայտնել է նախագծի կոորդինատորներից մեկը, ով համապատասխան հանձնարարություն է ստացել անձամբ վարչապետից:

«Գլխավոր շտաբի դիրքորոշումը երեք հրամանատարների խնդրով,  որոնք անցնում են «Բալոզ» դատական գործով եւ Եվրամիության պահանջները, որը վերաբերում է Թուրքիայի ռազմական էլիտայի եւ քաղաքացիական իշխանությունների փոխհարաբերություններին, ստիպել են իշխանություններին մեկընդմիշտ վերջ դնել այդ հարցին: Մինչեւ տեխնիկական կողմի լուծումը, հասարակությունը չի իմանա սույն նախագծի մասին:

Գլխավոր շտաբի վերակազմակերպումը կարող է ավարտվել մի շարք ռազմական շտաբների եւ ձեռնարկությունների պարզեցմամբ:

«Պաշտպանության նախարարության շտաբի պետը պետք է ամբողջությամբ ենթարկվի Թուրքիայի պաշտպանության նախարարին: նոր նախագծի քննարկմանը, հնարավոր է, մասնակցեն նաեւ Գլխավոր շտաբի ներկայացուցիչները: Բոլորը խոսում են այն մասին, որ Անկարան լրջորեն մտադիր է Գլխավոր շտաբը վերակազմավորել  ՊՆ շտաբի: Գլխավոր շտաբն ամբողջությամբ պետք է ենթարկվի կառավարությանը: Վերակազմավորումները կվերաբերեն նաեւ Գլխավոր շտաբի շենքին եւ կստեղծվի ամերիկյան Պենտագոնի մոդելը»,- ասված է պարբերականի հոդվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ