News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի խոսքով, անհարկի է պնդել, որ նոյեմբերի 22-ին իրենց մոտ լույս աշխարհ եկած եւ ծնվելուց 4 օր անց թթվածնային  քաղցի պատճառով մահացած երեխայի մահվան մեջ մեղավոր են ինստիտուտի մասնագետները (չնայած նրան, որ երեխայի ծնողները՝ Ալբերտ Աբգարյանը եւ Ծովինար Ղամբարյանը համոզված են դրանում)։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ինքը՝ Պերինատոլոգիայի եւ գինեկոլոգիայի ինստիտուտ տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը։

Դիտարկմանը, թե մահացած նորածնի ծնողների պնդմամբ, եղել են կեսարյան հատում կատարելու բոլոր ցուցումները, որոնք ծնունդն ընդունող բժշկի կողմից հաշվի չեն առնվել, ինստիտուտի տնօրենը նշեց։ «Ի՞նչ եք կարծում, եթե նման ցուցում իրոք լիներ, չէի՞ն անի։ Մեզ մոտ տարեկան  3500 ծնունդ է լինում, սա հանրապետական կենտրոն է»,- իրենց ինստիտուտի կարգավիճակը շեշտելու համար նկատեց Աբրահամյանը։ «Ծովինարն առաջնածին էր, սակայն նրա մոտ ծննդաբերության ողջ ընթացքը բավական կարճ է տեւել՝ ընդամենը մի քանի ժամ։ Ձգձգումներ չեն եղել։ Չի եղել նաեւ կեսարյան հատման ցուցում։ Նորածինը, ճիշտ է, շնչահեղձ է եղել, բայց երեխային այդ վիճակից հանելու համար արել ենք ամեն բ ան։ Եթե նորածնի մահը կապված լիներ ծննդաբերական ձգձգման հետ, ապա ձեռք առնված միջոցառումներից հետո երեխան պետք է լիւարժեք առողջ լիներ»,- ասաց նա։ «Ճիշտ է, այդ օրը ես հիվանդանոցում չեմ եղել, սակայն եթե մեղավորներ գտնվեն, նրանք անպայման կպատժվեն»,- խոստացավ ինստիտուտի տնօրենը։

Աբրահամյանը նաեւ տեղեկացրեց, որ ծննդաբերության ողջ ընթացքում, իհարկե ոչ անմիջապես հիվանդասենյակում, այլ ուղակի բաժանմունքում, Ծովինարի կողքին է եղել նրա մայրը, մյուս հարազատները։ «Այս ամենին ավելացրած, ծննդաբերությունն ընդունող բժշկին ընտրել է ինքը՝ Ծովինարը»,- տեղեկացրեց Ռազմիկ Աբրահամյանը։

Ամփոփելով՝ ինստիտուտի տնօրենը նշեց, որ ինքը երեխայի ծնողներին առաջարկել է փորձաքննությունն  անցկացնել իրենց նախընտրած բժշկի մոտ։ «Հետազոտությունն արդյունքները պարզ կլկինեն երկու շաբաթ անց։ Ստացվելուց հետո դրանք պետք է ենթարկվեն նաեւ հատուկ հանձնաժողովի վերլուծությանը»։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ