News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության խմբակցության ղեկավար Սուլհեդին Աքբարը հրաժարական է տվել: Նրա խոսքով, իր հրաժարականը կապված է կուսակցության ռազմավարական կուրսի հետ համաձայն չլինելու հետ, եւ ինքն իր որոշման մասին հայտնել է կուսակցության դիվանի ժամանակ՝ նոյեմբերի 29-ին:

Սուլհեդին Աքբարի ներկայացմամբ, ինքը մատծում է նաեւ կուսակցությունը լքելու մասին, հաղորդում է Trend-ը:

«Մուսավաթը» ստեղծվել է Բաքվում՝ 1911 թվականի հոկտեմբերին: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում «Մուսավաթ» կուսակցությունը մի քանի այլ կուսակցությունների հետ համատեղ հայտարարել է Ադրբեջանի անկախության մասին:

1992-ի նոյեմբերին տեղի է ունեցել կուսակցության երրորդ (վերականգնողական) համագումարը, որի ժամանակ կուսակցության ղեկավար ընտրվեց Իսա Ղամբարը: Կուսակցության գաղափարախոսությունը հիմնվում է հավասարության, թյուրքիզմի, մոռեդնիզացիայի եւ լիբերալիզմի վրա: «Մուսավաթ» կուսակցությունը աջ կենտրոնամետ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ