News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Հայաստան կժամանի դեկտեմբերի 1-ի երեկոյան. նրա մենահահամերգը մարզահամերգային համալիրում տեղի կունենա դեկտեմբերի 3-ին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց «Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

Հատկանշական է, որ համաշխարհային երգարվեստի մեծագույն տաղանդի այցը Հայաստան կազմակերպվելու է հենց «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում: «Դոմինգոյին Հայաստան հրավիրում էինք դեռ 2005 թվականից: Բայց դա շատ բարդ էր, քանի որ արտիստը շատ զբաղված է: Աշխարհի քաղաքները մի քանի տարի հերթ են կանգնում նրա համաերգների համար: Երեւանի պարագայում մեծ դեր խաղաց մեր փառատոնի հարուստ կենսագրությունը: Համաշխարհային մեծության աստղերին Հայաստան բերող փառատոնի հանգամանքը վճռորոշ դեր խաղաց, որպեսզի Դոմինգոն համաձայնի գալ մեր երկիր»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը` միաժամանակ հավաստիացնելով, որ դեկտեմբերի 3-ի համար շատ մեծ ծրագիր է կազմված եւ շատ շքեղ համերգ է լինելու:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի գլխավոր մենեջերը նաեւ տեղեկացրեց, որ համերգի տոմսերն արժենալու 20-150 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ